Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ Մանրամասներ

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտա 1/1 հասցեի մոտ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հարևանությամբ կայանված խոտանված ավտոմեքենայում դ.ի կա։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները խոտանված Toyota մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստատեղին հայտնաբերել են տղամարդու դ.ի։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մա հացածը Սյունիքի մարզի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող 49-ամյա Վաչագան Ա․-ն է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպ անություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դ.իակի դատաբժշկական փորձաքննություն։

1 626 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն