Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են «Range Rover»-ը, «Audi»-ն, «Mazda»-ն և «Nissan»-ը, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում` «Մալաթիա մոլ»-ի դիմաց, բախվել են «Range Rover» մակնիշի, «Audi» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի ընթացքում ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Չոբանյանը և կրտսեր պարեկ Մկրտիչ Հակոբյանը։Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը։Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

                            Ծանուցում.

                            Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

                            մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`

                            դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

https://www.facebook.com/share/1aNdNALBnZ/

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել