Թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը հшրվшծներ է հասցրել ուղևորին ու…

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 23-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նարարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 22-ին ժամը 23։00-ի սահմաններում Հալաբյան–Արզումանյան փողոցների խաչմերուկում թիվ 8 համարի ավտոբուսի վարորդը ուղեվարձը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Գ․-ին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոբուսը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գեղամ Հ․-ն, ով աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որպես վարորդ։

 

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fmediahub.am%2Fpost%2Faddecdyrfro2k7ya%3Ffbclid%3DIwdGRzaAOGTXRjbGNrA4ZNXWV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAhjYWxsc2l0ZQIyNQABHnv7TWlmGHPpEVNyA_hUTKOYEC45oZilfNwFMWFOAtoL-sYib-yqgeB10g0Q_aem_0IGZtvWEkM2_pKQ6wbcdxQ&h=AT2QTBSo_s6R-99xUVf-8wxJRayxlGwPRGfcJtXxy2ST2Mih8Kx9wi_xXbiL_t-kieFtp-iFlTBg3cEDUM7sNL4h4PWBRn51xa48QSAwBNttj8dYVEsmX1Ob-aCcaUM&s=1

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել