Առեղծվածային ու ողբերգшկшն դեպք. լճում, բերшնքսիվայր վիճակում հայտնաբերվել է կնոջ մարմին. Ով է նա

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, դի կա։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Վարդանյանն ու Կարեն Դանիելյանը։

 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ դի, որը դուրս է բերվել անվտանգ վայր։

 

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 

Լճի ափին էլ հայտնաբերվել են իրեր, որոնք հավանաբար պատկանում են մահացածին

 

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fazatnews.am%2Fnews%2F23350%2F%3Ffbclid%3DIwdGRzaAOFc2JjbGNrA4VzX2V4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAhjYWxsc2l0ZQIyNQABHkOGKN1uIDOW-ZiiQYcyyDMWk0HGtAiPNj5JRu05ryry1kjXuM5595c5x21J_aem_oLZfs97JcOo788rx1-VFgA&h=AT2Nu93nUGMzfARLHO8lhq8mhmIpFrsE1MYZ5jsvV3cPH_COkdINtl1CY5OrdRjfxB3QfwGDm3aKGS-a9FDagaFXrPMBctJ2MMMfOdcS28SXZBhAfl6R_KB4jfBgKEU&s=1

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել