5-րդ ալիք»-ը կադրեր է հրապարակել Աբովյանում տեղի ունեցած դանակահարությունից․ Ողբերգական դեպքից մեկ այլ տեսանյութ դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ին ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ դանակահարության հետևանքով բուժկենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հիվանդանոց ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ընթացքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում։ Այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի փաստով «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մահացածը 24-ամյա Սարգիս Զ-ն է:
https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fasekose.am%2Fam%2Fpost%2Fabovyanoum-dsjsnsbsr-upsnvsc-sargise-dektemberin-kdarnar-25-tarekan&h=AT11PrqzLuysjNngUm6IC3w2mnncQiMy0pk_86DduM0ETvQAxrdfHEB3IJmEDX6pnjoosSEaKjobC9FgJg8Pg4QHV0YOReOyxnSuZ3zM7P8ZaGJxIvnmAARXYNdmSEg&s=1