Մառախուղի պատճшռով ինքնաթիռները չեն կшրողացել վայրէջք կատшրել «Զվարթնոց»-ում

 

Դեկտեմբերի 10-ի առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խիտ մառախուղի պատճառով մի քանի չվերթների ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել նախատեսված ժամերին: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ խոսքն ընդամենը երեք չվերթի մասին է. մասսայական ուշացումներ տեղի չեն ունեցել:

«Լառնակայից Երևան ուղևորված Wizz Air ավիաընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում և ուղևորվել է Թբիլիսի՝ այնտեղ վայրէջք կատարել պահուստային օդանավակայանում:

Եվս մեկ օդանավի թռիչք դեպի Մոսկվա, որը պետք է տեղի ունենար առավոտյան 08:00-ին, հետաձգվել է, բայց ինքնաթիռն արդեն բարեհաջող օդ է բարձրացել:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Flydubai ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռը ևս նախատեսված ժամին չի կարողացել վայրէջք կատարել, իջել է ավելի ուշ»,- հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել