Ողբերգական ավտոпվթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 1 զпհ, 1 վիրшվոր

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Լանջաղբյուր գյուղի Անդրանիկի փողոցում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել