1-ամյա Մոնթեին հարազատները հայտնшբերել են մшհшցած

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ «Վայք» շտապ բուժօգնության բժիշկների խումբ ահազանգել են ՀՀ ՆԳՆ-ից և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մոնթե Հ.-ն է, և ըստ հարազատների՝ երեխային հայտաբերել են մահացած։ Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել