Կարմրուկի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել

Միայն 2024 թ. հունվարին կարմրուկի ախտանշաններով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել ավելի քան 50 հիվանդ, որոնց թվում ոչ միայն Վրաստանի քաղաքացիներ են, այլև օտարերկրացիներ։   Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:   Մասնագետները Վրաստանում կարմրուկի սուր բռնկում են ակնկալում, քանի որ երկրում հազարավոր երեխաներ չեն պատվաստվել, իսկ Եվրոպայում դիտվում է հիվանդացության հետ կապված աղետալի իրավիճակ։

Այսպես, իմունիզացիայի տեխնիկական խորհրդականների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ Եվրոպայում 2022 թ. կարմրուկի 941 դեպք է գրանցվել, իսկ 2023 թ.՝ 42 հազար։ Եվրոպական տարածաշրջանի 56 երկրներից դեպքերի կտրուկ աճ է դիտվում 40 պետություններում, նշել է նա։   Մասնագետների համար դժվար է խոսել Վրաստանում կարմրուկի դեպքերի ստույգ վիճակագրության մասին, քանի որ հիվանդների մի մասը նախընտրում է ինքնաբուժումը, իսկ մյուս մասը դիմում է ընտանեկան բժիշկների առցանց խորհրդատվության։

Կարմրուկը հիմնականում մանկական վարակիչ հիվանդություն է, քանի որ դրանով ամենից հաճախ հիվանդանում են մանկական տարիքում։ Մասնագետների տեղեկատվությամբ՝ Վրաստանում մինչև 5 տարեկան մոտավորապես 10 հազար երեխա պատվաստված չէ։ Սակայն, վերջին վիճակագրական տվյալների համաձայն, կարմրուկով վարակվում են ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները:   2023 թ. Վրաստանում գրանցվել է կարմրուկի 26 դեպք։ Մինչդեռ միայն 2024 թ. հունվարին պաշտոնապես գրանցվել է 16 դեպք, որից 14-ը՝ Թբիլիսիում։ Դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում 20-ից մինչև 40 տարեկան հիվանդներին:

https://mediaroom.am/int/item/51851-2024-01-31-17-00-58.html

734 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն