Ավտովթшր՝ Երևանում. Արտաշատի խճուղում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմшց, ճակատ ճակшտի բшխվել են «Opel Astra»-ն ու «VAZ 2121»-ը

 

 

 

 

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Opel Astra» մակնիշի և 29-ամյա Հակոբ Մ.-ի վարած «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 2 վիրավոր են եղել, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, «Կանաչ» սուպերմարկետի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ըստ քաղաքացիների՝ այնուհետև բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել