Ուշադրություն/ Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

Երևանում հունվարի 30-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում հունվարի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում` բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։

Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը` 3-5, գիշերը՝ 8-10 աստիճանով։

3 357 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն