Ոչնչшցված անօդшչու սшրքերի թիվը հասել է 32-ի. Մոսկվայի քաղաքшպետ (տեսանյութեր)

ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են դեպի Մոսկվա թռչող ևս յոթ անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դոմոդեդովո, Ռամենսկոե և Կոլոմնա քաղաքային շրջաններում ևս յոթ անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Մինչ այժմ ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 32 անօդաչու թռչող սարք»,– հայտնել է նա։

Ըստ նախնական տվյալների՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ տուժածներ չկան, հավելել է Սոբյանինը։

Մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հետաձգվել են ժամանման և մեկնման թռիչքները։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել