Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի Օրջոնիկիձևսկի շրջանում տղամարդը երեխայի է նետել չորրորդ հարկից։
Աղջիկը ողջ է մնացել և ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Այսօր առավոտյան 34-ամյա տղամարդը նախ իր բնակարանի պատուհանից դուրս է նետել իր իրերը, ապա՝ իր երեք տարեկան դստերը։ Աղջկա մայրը և նրա ավագ որդին գտնվում են մեկ այլ քաղաքում, առողջարանում։
Տղամարդը ձերբակալվել է։ Քննիչները պարզում են միջադեպի պատճառը և հանգամանքները։
Դեպքից մեկ օր առաջ աղջկա մայրը ավագ որդու հետ մեկնել է մեկ այլ քաղաք։ Անդրեյը մնացել է դստերը խնամելու համար։ Այսօր առավոտյան տղամարդը իրերը նետել է փողոց, ապա վերցրել փոքրիկ աղջկան և սառնասրտորեն դուրս է նետել չորրորդ հարկի պատուհանից։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Անդրեյը սթափ է եղել։