⚡️Ծեծկռտուք՝ Գրիգորյանի և Ախտոյանի համախոհների միջև
🔷Իրավապահները այսօր առավոտից էլ ավելի են խստացրել հսկողությունը Փարաքար խոշորացված համայնքում. ամենուր մեծաթիվ ոստիկաններ կան:
🔷Բանն այն է, որ գիշերը Փարաքարում, ոստիկանական հենակետից մի փոքր այն կողմ, ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև:
🔷Կռիվն այնպես է թեժացել, որ կողմերը միմյանց վրա քարեր են նետել:
🔷Նույն գիշեր անհայտ անձինք կոտրել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը:
🔷Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանութունից երկու շաբաթ անց, փաստացի, Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
🔷Ծեծկռտուքի մասնակիցները չեն ձերբակալվել, մի մասն էլ դիմել են փախուստի:
Լրագրող
Լիա Սարգսյան