Ավտովթար՝ Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ․ բախվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող Toyota Land Cruiser Prado-ն և BYD-ը

Կոտայքի մարզում ՃՏՊ է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենայի մասնակցությամբ, հայտնում է shamshyan.com-ը:

Կայքը մանրամասնում է, որ հունվարի 26-ի երեկոյան ժամը 18։40-ի սահմաններում

 

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Կայքի տվյալներով՝ Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։

Նշենք, որ Prado-ի վարորդը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինն է: Նշենք նաև, որ վնասվածքը լուրջ չէ, և տուժողներ չկան:

1 028 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն