Մшհшցած տղամարդը «հանդիպել է Հիսուսին»․․․Ի՞նչ պատմեց նա վերադшռնալուց հետո

Մահացած տղամարդը «հանդիպել է Հիսուսին»․․․Ի՞նչ պատմեց նա վերադառնալուց հետո

Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, թե ինչ է տեսնում մարդը կոմայի մեջ գտնվելիս։ Ոմանք, նման փորձառություն վերապ րելով, նկարագրում են հեքիաթային վայրեր ու իրադարձություններ, մյուսները կարծում են, թե տեսել են իրենց անցյալը կամ ապագան։ Կան նաև մարդիկ, ովքեր կլինիկական մահ տարնելիս հանդիպում են Աստծուն և, ինչպես իրենք են պնդում, նրանից որոշակի ուղերձ ստանում։

Կլինիկական մահ և Հիսուս Քրիստոս. Չեյզ ԴեՄայոյի պատմությունը

«Mirror» պարբերականը հրապարակել է Չեյզ ԴեՄայոյի պատմությունը։ Այս երիտասարդը պնդում է, որ հանդիպել է Հիսուս Քրիստոս ին։ Նա պատմում է, որ մարզվելիս կորցրել է գիտակցությունը և «այն կողմում» գտնվելու ընթացքում տեսել է Տիրոջը։ Նրա խոսքով՝ ինքն իր մարմինը տեսել է վերևից՝ պտտվելով փոթորկի պես՝ շրջապատված լույսերով, հրեշտակներով, ծիծաղով և զանգերի ղողանջ հիշեցնող երաժշտությամբ։ Ինչպես նշում է Չեյզը, նման բան իր հետ առաջին անգամ չի կատարվում. նա գիտակցությունը կորցրել էր նաև 19 տարեկանում։

Չեյզը նկարագրել է, թե ինչպես է հայտնվել մի այգում, որտեղ գույներն անհամեմատ ավելի վառ էին, քան երկրի վրա կարող էին լինել։ Այնտեղ նրան դիմավորել է Հիսուս Քրիստոսը՝ ոչ սովորական կերպարով, այլ գանգուր, շագանակագույն մազերով, կանաչ աչքերով և ջերմ ժպիտով։ Տղամարդը պնդում է, որ Տերը խաղում էր մի երեխայի հետ, որն արտաքնապես շատ նման էր իրեն՝ մանուկ հասակում։ Նա Ամենակարողի հետ հաղորդակցվել է առանց բառերի, և Աստված նրան հանձնարարել է վերադառնալ երկիր՝ մարդկանց սեր, ծիծ աղ, ուրախություն ու լույս պարգևելու համար։ Հիսուսը նաև հիշեցրել է Չեյզին իր իսկական կոչման մասին, որը վեր է առօրյա հոգսե րից։ Երիտասարդը հասկացավ, որ անկախ իր անցյալից՝ ինքն ուներ լույս, որով պետք է կիսվեր ուրիշների հետ։

Թեև բժիշկները հաստատել էին, որ դա կլինիկական մահ էր, Չեյզի բոլոր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում էին։ Կատարվել էր ռենտգեն և արյան հետազոտություն, սակայն որևէ շեղում չէր հայտնաբերվել։ Ինքը՝ երիտասարդը, վստահեցնում է, որ այժմ կարողանում է զգալ այլ մարդկանց հույզերը, և որ իր «ափերը ծակծկում են», երբ աղոթքով դիմում է Աստծուն։ Ավելին, նա պնդում է, որ օժտված է ձեռքի հպումով բուժելու շնորհով։

Չեյզն առողջական խնդիրների պատճառով թողել է իր նախկին աշխատանքը, սակայն պաշտպանել է դոկտորական ատենախոսութ յուն՝ «հոլիստիկ» խորհրդատվության ոլորտում՝ նպատակ ունենալով օգնել մարդկանց գտնել իրենց կյանքի նպատակը։ Նա հավելել է.

«Այդ դեպքն ամեն ինչ փոխեց իմ կյանքում։ Ես փորձում եմ վերագտնել մոռացված ուրախությունները։ Ամեն օր ես ապրում եմ՝ հիշելով, որ պետք է իմաստալից ապրել՝ ձգտելով դեպի լույսը նույնիսկ ամենամութ պահերին։ Ես ինձ երախտապարտ եմ և վերափոխված եմ զգում»։

Չեյզը խոստովանել է, որ տարիներ շարունակ թաքցրել է իր հետ կատարվածը՝ քննադատությունից և «խելագարի» պիտակից խուսափ ելու համար, սակայն այժմ դա ընկալում է որպես մի պարգև, որը փոխել է իր ողջ կյանքի ուղին։ Նա այլևս չի վախենում մահից, ընդհակ առակը, ընդունում է կյանքի փխրունությունը։ Նա շարունակում է իր ներքին կապը Հիսուսի և հրեշտակների հետ՝ խաղաղություն գտնելով անհայտի մեջ։

 

 

 

 

 

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել