ԱԳՆ-ի աշխատակցի՝ պետшկան դավшճանության գործով նախաքննությունը ավшրտվել է

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
https://youtu.be/gSvAImC5ZIk
Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել