Վերին Լարսի անցակետում ավելի քան 1300 հայկական բեռնատար է սպասում:
Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի հետևանքով մեծ խցանումները պահպանվում են»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, հերթում տարբեր երկրներից 4600 բեռնատար է սպասում։
https://youtu.be/F3mp0kTeCY0