«Հեռու տար, կարող ա կ.ծի» խոսքերից հետո սկզբում եկել է դш.նшկով, հետո տուն է վերադшրձել ու հետ եկել հրшզենով.

 

 

 

 

Մասիս Ասատրյանը սպանվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով:

Արաքսում քիչ առաջ սպшնվեց 39-ամյա Մասիս Ասատրյանը: Սպանության կասկածյալը նույն գյուղից Գրիգոր Բուդուրյանն է:

Ինձ պատմեցին, որ վեճը ծագել է շան պատճառով: Մասիսն իր ընկերների հետ կանգնած է եղել գյուղամիջում, երբ Գրիգոր Բուդուրյանը շան հետ անցնելիս է եղել նրանց կողքով Ասատրյանի ընկերներից մեկն ասել է՝ «հեռու տար, կարող ա կծի»: Այս դիտողությունից հետո հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որից հետո Բուդուրյանը գնացել է տուն, ապա դանակով հետ վերադարձել: Վիճաբանության կողմին հաջողվել է խլել դանակը, սակայն կարճ ժամանակ անց Բուդուրյանը հետ է եկել հրազենով, և անկանոն կրակ բացել Ասատրյանի և նրա ընկերների վրա:

Նկարում՝ ձախից Գրիգոր Բուդուրյանն է, աջից՝ Մասիս Ասատրյանը

Լիա Սարգսյան

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել