Հրազենային վիրшվորում ստшցած Մասիս Ասատրյանը հիվшնդանոցում մшհшցել է

 

 

 

 

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։  ժամը 19:40-ի սահմաններում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով համայնքային և քրեական ոստիկանության ոստիկաններ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։

Այս պահին ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։

Հիշեցնենք, որ լրագրող Լիա Սարգսյանի տեղեկություններով՝ հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը մահացել է։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել