Նորшծին երեխшյին դшժшնшբար հասցրել է մшհվան

Գ․ Հ․-ն 2020 թվականին երեխա է ունեցել։ Նա գտնվել է հոգեճնշող վիճակում, քանի որ ամուսինը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին, հենց առաջին օրվանից։

Գ․ Հ․-ն 2020թ. նոյեմբերի 6-ին իր նորածին դստերը ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ամուսնու պատերազմին մասնակցելու հանգամանքով պայմանավորված՝ նրա մոտ տեղի է ունեցել բացասական հույզերի կուտակում։ Նա բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխայի կենսականորեն կարևոր օրգաններին, հասցրել է գանգուղեղային վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Iravaban.net-ի փոխանցմամբ գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 10-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միքայել Գրիգորյանին։ Գ․ Հ․-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ ծննդկանի կամ ծննդաբերի կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո հոգեճնշող կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում մինչև երեք ամսական իր երեխայի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BD%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%BE%D5%A1%D5%B6?fbclid=IwY2xjawHCLllleHRuA2FlbQIxMQABHSGcDv7rmRN3lZ5qYFC2j-hTWXqPKLoujSA30t-kWr85Vz6FYoNwJD-lzg_aem_djEADCrQqM7X410jPgyktQ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել