Մերձավանի դшժան uպ.шնությունների միակ վկան գիտшկցության է եկել

 

 

 

Մերձավանի կրակոցների հետևանքով ծանր վիրավորված քաղաքացին` Արծրուն Գալստյանը, մեր տեղեկություններով, արդեն գիտակցության է եկել:

Ավելին, MediaHub-ին ասացին` Քննչական կոմիտեից քննիչ է այցելել նրան և հարցաքննել, նշանակել է նաև դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, մենք գրել էինք, որ կրակոցների հետևանքով Արծրուն Գալստյանն ստացել էր կրծքավանդակի շրջանում վիրավորում, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ, որտեղ վիրահատել էին և կարողացել տուժածի կյանքը փրկել:

Նշենք, որ մինչ այս պահը վերակենդանացման բաժնի մոտ ոստիկանական հսկողություն է իրականացվում, քանզի կրակոցների հետևանքով միակ ողջ մնացածը նա է, այսինքն` միակ վկան է:

Վահե Մակարյան

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել