Մինչև шյսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խпսակցությունը իր հшղթական ընտրությունից հետո, որը ևս մեկ հույսի և լույսի նշույլ էր մեր կյանքի փпփոխության համար․ Բագրատ Սրբազան

 

 

 

 

Իսկապես ցավում եմ շատ սիրելի Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության զազրելի արարքի դառն առիթով։ Այս մասին կալանավայրից գրել է Բագրատ Սրբազանը։

«Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են։ Մեր խորազգաց ցավակցությունները Վալոդյայի և Կարենի ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու զորակցությունն այս ծանր և ողբերգական պահին։

Իմ աղոթքն ու մտածումները ձեզ հետ են։ Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո, որը ևս մեկ հույսի և լույսի նշույլ էր մեր կյանքի փոփոխության համար։ Թող հոգիդ Աստծո լույսերի և գրկի մեջ հանգչի, սիրելի՛ եղբայր»,-գրել է Սրբազանը։

 

 

 

https://blognews.am/arm/press/911930/?fbclid=IwY2xjawNBtj1leHRuA2FlbQIxMQABHuqmYmqpVHdtQLxZP5SVVaeDOHBUq7mZvuh1mlaTaEq362j9m3_Ent0–pNq_aem_7xmLxWgApxfQDsgNvQq5kw

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել