Ես այլևս ոչինչ չունեմ, քանի որ Ստեփանին չունեմ. անմ ահացավ անկատար երազանքը սրտում

«Առանց Ստեփանի՝ 4 ամիս լույսը խավար է թվում, իսկ կյանքը կանգ է առել մեզ համար». 4 ամիս առաջ ադրբեջանական ագրեսիայի զ ոհ դարձած Ստեփան Առաքելյանի կորուստը հանգիստ չի տալիս ընտանիքի անդամներին:

Նրա եղբայրը՝ Անդրանիկ Առաքելյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփանը զինվորագրվել է աշխարազոր ուժերում և մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, ջոկատի հրամանատարն էր: Թշնամու նախահարձակ գործողությունները, հրադադարի հաճախակի խախտումները հուշում էին, որ պատ երազմը չի ուշանա:

«Դրա մասին գիտեր և Ստեփանը, հատկապես, երբ օր օրի ավելի էր սեղմվում Արցախի պաշարման օղակը, երբ միջազգային բոլոր կազմակերպությունները լուռ էին և մենք մնացել էինք մենակ: Ուժեղ տղերք ենք ունեցել, ովքեր կռվել են Արցախի պաշտպանությունն ամեն ինչից վեր դասելով, որ հայրենիքը հայկական մնա: Դրա համար էլ այսօր Եռաբլուրում ենք»,- ասաց Անդրանիկը:

Առաքելյանների ընտանիքը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղից է: Ստեփանն ամուսնացել էր 2014 թվականին: Ցավոք, երեխա չեն կարողացել ունենալ, հակառակ իր ու կնոջ՝ Անիի ցանկություններին: Անդրանիկն ափսոսում է, որ չվայելեց երեխա ունենալու բերկրանքը, իսկ Անին ամեն օր անիծում է պատ երազմը, որ խլեց սիրելիին: «Ես այլևս ոչինչ չունեմ, քանի որ Ստեփանին չունեմ։ Ինձ մնացի միայն ես, առանց Ստեփանի»,- նշեց նա:

Համատեղ շատ երազանքներ ունեին, բոլորն անկատար մնացին: Եղբայրն ասում է, որ վերջին շրջանում անընդհատ Արցախի ապագայի մասին էր խոսում, ոչ երբեք այն լքելու՝ պաշտպանելու:

Ստեփան Առաքելյանը մարտական հերթապահությունն իրականացնում էր Շահումյանի շրջանի Չարեքտարի դիրքերում: Պատ երազմից 2 օր առաջ նրա հերթափոխի օրն էր, պետք է իջներ:

Սակայն, ադրբեջանական զորքի կուտակումների պատճառով մնացել է զորքի կողքին: Կապի բացակայության պատճառով ընտանիքի անդամների հետ այդպես էլ չի հասցրել խոսել: Սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունների ժամանակ այդ ուղղությամբ ծանր մարտեր են վարել: Ստեփանը վիրավորվել է դիրքում: Ստեփանակերտ տեղափախելու ճանապարհին մա հացել…

Նրա զո հվելու մասին ընտանիքն իմացել է ավելի ուշ: «Մեզ ասացին ծանր վիրավորում է ստացել, և տեղափոխում են Ստեփանակերտ: Առանց ժամանակ կորցնելու դուրս եկանք րոպե առաջ նրան տեսնելու համար: Սակայն կես ճանապարհին կապ հաստատեցին մեզ հետ ու ասացին, որ արդեն զո հվել է: Դա մեր ընտանիքին ամենաուժեղ հարվածն էր»,- սեպտեմբերյան իրադարձությունները վերհիշում է Անդրանիկ Առաքելյանը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, տարհանվում է Մարտակերտի վերին ենթաշրջանը: Ընտանիքն առանց ոչինի վերցնելու լքում է հայրենի Վերին Հոռաթաղը: Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո՝ մի քանի օր անց, նրանք ևս բռնում են գաղթի ճանապարհը:

Շտապ օգնության մեքենայով Ստեփանի դ ին ևս տեղափոխվում է Հայաստան: Նրան հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նրա 2 եղբայրը խոստում են տվել՝ Առաքելյանների օջախում նոր Ստեփան պիտի վերածնվի:

https://myinfo.am/archives/22933?fbclid=IwAR2LT2-ymrMyMJQKSExKC-Es_ajoR79XpmLcM_b9ikjl19qfKUk7eezKS1E

856 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն