Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել…ի՞նչ է կատարվել

Հունաստանում այսօր առավոտյան ժամը 07:20-ին (Երևանի ժամանակով 09:20-ին) 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստ-ին՝ հղում անելով Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգոլիկ ծոցի կենտրոնում՝ Լեոնիդիո քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք և Աթենքից 97 կմ հարավ-արևմուտք, ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 14,5 կմ խորության վրա:

Դրան հաջորդել են 2,5-ից 3,2 մագնիտուդով 3 ետցնցումներ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
1 545 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն