Հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ․ Պուտին

Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ հակամարտությունը կարող էր վաղուց ավարտվել, եթե Ուկրաինան չհրաժարվեր բանակցություններից:
«Հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, և եթե այսպես շարունակվի, շուտով Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կդրվի։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ պաշտպանել է և հիմա էլ պաշտպանելու է իր շահերը։ Միաժամանակ, շարունակել է նա, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայում ազգայնական գաղափարներն ավելի ուժեղ են դարձել, և այս ամենը հանգեցրել է ստեղծված իրավիճակին։

Իրավաբան.net

926 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն