Քաղաքի կեսը հիվանդ է «ինչ-որ» վիրուսով․ ե՞րբ դիմել բժշկի

Բժիշկ Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքի կեսը հիվանդ է «ինչ-որ» վիրուսով (իմ կարծիքով #կորոնավիրուսի նոր շտամ), սակայն ոչ ոք չգիտի ինչ անել՝

1. ե՞րբ դիմել բժշկի
2. կա՞ արդյոք որևէ սպեցիֆիկ բուժում
3. մանկապարտեզ/դպրոցի աշխատանքները արդյո՞ք պետք է պլանային շարունակել, թե ոչ
4. աշխատանքից/դասերից բացակայելը արդյո՞ք հարգելի է այս պարագայում
Բժիշկների համար՝
1. ի՞նչ գործելակարգով կամ ուղեցույցով պետք է վարեն պացիենտին
2. որքա՞ն պետք է տևի կարանտինը (այո՛, կարանտինը ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ միջոց է վարակի շղթան կտրելու համար
3. ի՞նչ վարակի հետ գործ ունենք՝ սեզոնային ՍՇՎ է, թե՞ այլ վիրուս
Մեծերից մարդ կա՞ տանը… ինչ-որ խելամիտ բացատրություն կտա՞ք։

658 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն