Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել .բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դան ակով սպա ռնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը

Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել . կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են: Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից:

Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դանակով սպ առնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը: Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ’ մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ող բերգական ավարտը:

Հավելեմ, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը,. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:


https://mediaroom.am/armenia/society/item/51368-2024-01-16-06-32-18.html

862 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն