Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքից:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախկին Այգեստան 11, այժմ Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայն է հնչել, իսկ արդեն ժամը 04։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված փողոցի 125/1 տանը պայթյունի ձայն է լսվել և նկատվում է կրակ ու ծուխ։
Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 8-րդ և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Պարեկների, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ նշված հասցեին մոտենալու համար փրկարարների համար մեծ դժվարություն էր առաջացել, քանի որ մի քանի կմ-ոց փողոցը նեղ էր և դժվարանցանելի, իսկ բնակիչները իրենց ավտոմեքենաները կայանել էին փողոցում, ինչը թույլատրելի էր, քանի որ նրանք հենց այդտեղ էլ պետք է կայանեին իրենց տրանսպորտային միջոցները, բայց պարեկներն ու ոստիկանները մեծ թվով ավտոմեքենաներ տարհանել են:
Հրշեջները մարելով 15 քառակուսի մետր հատվածում առաջացած կրակը հատակին հայտնաբերել են տղամարդու այրված դի։
Տեղում տան սեփականատեր Արայիկ Մ․-ն հայտնել է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը գազաֆիկացված երբևե չի եղել։
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Գագիկ Թ․-ն։
Դեպքի փաստով քննչական 3-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և պարզվում է, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։
Հետևեք մեզ՝ այստեղ