Դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը Աբովյան-Գետամեջ ավտոճանապարհին՝ Գետամեջ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդ Վիգեն Մ.-ն բախվել է «Ռ. Մելքոնյան և ընկերներ» գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն։ Բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։