Ձնաբքի տակ հայտնաբերված զինծառայողի լուսանկարները.հազար ափսոս

Irakanum.am–ն արդեն հայտնել էր, որ ձնահյուսի տակից հայտնաբերված զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթապ համայնքից էր։ Ներկայացնում ենք մահացած զինծառայողի լուսանկարները։

 

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:   Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։

Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։ Նշենք, որ մեզ հասած տեղեկատվության համաձայն Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր։ Նրա ծառայության ավարտին մնացել էր հաշված օրեր և ընտանիքն ու հարազատները անհամբեր սպասում էին զինվորի վերադարձին։


https://mediaroom.am/armenia/society/item/51323-2024-01-14-18-35-04.html

626 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն