Ավտովթшր՝ Երևանում․ Մալաթիայի թաղшպետարանի հարևանությամբ բшխվել են «Kia Forte»-ն և «Opel Zafira»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ օպերատիվ են գործել փրկարшրները ու պшրեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

 

 

 

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցների խաչմերուկում, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են 22-ամյա Գևորգ Դ․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 36-ամյա Արայիկ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայութան Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների հետ ուղղել «Opel Zafira»-ն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարապետ Բետլեմյանը և կրտսեր պարեկ Թելման Ասատրյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

© https://shamshyan.com/hy/article/2025/09/14/1291039?fbclid=IwY2xjawMz3GBleHRuA2FlbQIxMQBicmlkETFEcVcwaWVJN1VDbFVXbTJhAR7xXHGzco1sN6_HosC5I0i_1hzhmed-VewALngvP79kbf9jM95oyJU0wLKXMA_aem_uWICN5e3imqz1FDXlMOczQ

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել