Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 13-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր և հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-ին, 13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը կնվազի 3-5, հունվարի 14-ի գիշերը ևս 6-8 աստիճանով, հունվարի 15-17-ը նույնքան կբարձրանա։

7 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն