Գագիկ Շամշյանը նոր մանրամասներ է հայտնում. հարբած գեներալի զինված արկածները. ունենք անմեղ վի րավոր

Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրա կոց է հնչել և կա վիրավոր:

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալրի «կուպե»-ներից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր, դռան վրայի ապակուն առկա կրա կոցի հետք, իսկ դրսում՝ կրակված 1 պարկուճ և դրամանապանակ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով այնուհետև տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 47-ամյա Հրայր Մ.-ն է:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը կրա կոցներ են հնչել Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում: Խնջույքի մասնակիցների թվում է եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել, գինովցած Տիրան Խաչատրյանը կրա կոցներ է արձակել, արդյունքում հարևան սեղանի մոտ նստած քաղաքացի է վիրավորվել, ով ի դեպ ոչ մի կապ չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

https://mediaroom.am/armenia/society/item/51266-2024-01-12-08-33-45.html

770 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն