ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ/ Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. բնшկիչը մենինգոկոկային վարակից մшհացել է

 

 

 

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:

Հավելենք՝ «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»-ն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից:

Նշենք նաև, որ վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել