Ողբերգшկան դեպք․ հայրը հանկարծшմահ է եղել пրդու հարսանիքի օրը, ով է նա

 

 

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում վարորդն է, ով չի արձագանքում հեռախոսազանգերին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Իսկանդարյանի գլխավորությամբ և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ահարոն Ծ.-ի դին։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար մահացածի որդու հարսանեկան արարողությունը։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել