Դա.ժան դեպք Հայաստանում․ հայրը 7 ամսական երեխային մա.հացած է հայտնաբերել․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հունվարի 5-ին ող բերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի գյուղերից մեկը, որտեղ փորձել են բուժօգնություն ցուցաբերել երեխային, սակայն նա եղել է մա.հացած: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մա հացածը նույն տան բնակիչ, 7 ամսական Մարիամ Ս.-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի 29-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 1 օր առաջ՝ հունվարի 4-ին՝ 21:00-ի սահմաններում, իր երեխային կերակրել է, ապա քնեցրել իրենց ննջասենյակում գտնվող օրորոցի մեջ, իսկ հունվարի 5-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, հայրը փորձել է արթնացնել երեխային, սակայն նրան հայտնաբերել է մա.հացած:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպ.անություն (հանկարծամա հություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դ.իակի դատաբժշկական փորձաքննություն:


https://mediaroom.am/armenia/society/item/51156-7.html

112 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն