ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ջրհե ղեղներ են. իշխանությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է հայտարարել

Թուրքիայի Կաստամոնու, Բարթին, Զոնգուլդակ և Սինոպ քաղաքներում տագնապ է հայտարարվել հորդառատ անձրևների, սաստիկ վարարումների պատճառով։ Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Օդերեւութաբանության գլխավոր վարչությունը կարմիր աստիճանի նախազգուշացում է արել։

Կաստամոնու քաղաքի Ինեբոլու թաղամասում ջրհեղեղը ավերել է երկու կամուրջ, ջրի տակ են անցել տներ։ Տեղական իշխանությունները վերջին՝ կարմիր աստիճանի եղանակային տագնապ են հայտարարել՝ հորդորելով քաղաքացիներին դուրս չգալ տներից, առևտրականներին՝ փակել իրենց խանութները, իսկ առաջին հարկերում ապրողներին խորհուրդ է տրվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ բարձրանալով ավելի բարձր հարկեր:

«Երկօրյա ժամկետում օդերևութաբանական կենտրոնի և Ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կողմից տրվել են անհրաժեշտ նախազգուշացումներ։ Այս համատեքստում մեր նախազգուշացված տարածքում հորդառատ անձրևները շարունակվում են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր թաղամասով անցնող առվակի ջրի մակարդակը բարձրանում»,- ասել է Ինեբոլու շրջանի նահանգապետ Ահմեդ Վեզիր Բայքարը։

Աղետի շրջաններ են ուղարկվել ջրասուզակներ և փրկարար նավակներ։ Միանգամից գործում են մի քանի զանգերի կենտրոններ։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։

632 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն