29 Apr 2026
MediaTime MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
«Կարևոր լուրով եմ ուզում կիսվել». Նիկոլ Փաշինյան
29.04.2026
Այսօր երկնքից հաջողություն կթափվի
29.04.2026
Երբվանից ուժի մեջ չեն լինելու «Կապույտ անձնագրերը»
29.04.2026
SUBSCRIBE
MediaTime
Հայաստան

Շենգավիթում 46-ամյա հայրը կասկшծվում է անչшփահաս դստեր նկատմամբ սեռшկան բնпւյթի գործողություններ կատшրելու մեջ

admin
06.12.2024 One Min Read
1 0

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատի-հետախուզական աշխատանքների արդյունքում Երևանում բացահայտել են սրբապղծության դեպք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից իր կամքին հակառակ Երևանի 46-ամյա բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ տեղեկությունները երբ ստացվել էին ոստիկանության Շենգավիթի բաժնում, դեռևս անորոշ էր, թե վարչական շրջանի որ դպրոցի մոտից է ստահակը երեխային տարել, ու բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանները 1 օրվա ընթացքում իրենց կողմից կատարված հսկայածավալ աշխատանքների շնորհիվ պարզում են դպրոցի հասցեն:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացրած անձի նկատմամբ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Share Article

admin

Previous Post

Հնարավորություն կտրվի ավտոմեքենայի առուվաճառքն իրականшցնել առցանց՝ չшյցելելով Հաշվառման-քննական ստորшբաժանում (վիդեո)

Next Post

Оձը ցույց կտш ճանապարհը․․․Գլոբան նշել է 3 նշնшների, որոնք 2025 թվականին անսшհման հшջողություն և հшրստություն կունենան

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!