50 ավտոմեքանայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. դեպքի վայր մեկնել են ուղղաթիռներ․ զո.հերի մեջ կան երեխաներ (տեսանյութ)

ՌԴ Նովգորոդի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։ Մ-11 մայրուղու վրա բախվել է շուրջ 50 ավտոմեքենա, կան զոհեր ու տուժածներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Նովգորոդի մարզի նահանգապետ Անդրեյ Նիկիտինի թելեգրամյան ալիքին հղումով։

Նշվում է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և աղետների բժշկության կենտրոնի ուղղաթիռները մեկնել են  տեղի ունեցած խոշոր վթարի վայր։ Ըստ ՌԴ առողջապահության նախարարության տվյալների, մարզի հիվանդանոցներ են տեղափոխվել տասը տուժած, այդ թվում՝ երկու երեխա, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ միջին ծանրության։ Հոսպիտալացված մեծահասակների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Երթևեկությունը դեպի Մոսկվա արգելափակված է։ Տեղում աշխատում է ընդհանուր առմամբ 45 մասնագետ և 15 տեխնիկա։

ՌԴ դատախազությունն ու Քննչական կոմիտեի մարզային վարչությունը ստուգումներ են կազմակերպել։ Վթարի վայրում աշխատում են պետավտոտեսչության ու ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները և քննչական խումբը։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

Իրավաբան.net
278 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն