Շղթայական ավտով թար՝ Երևանում. կա տուժած

Այսօր՝ հունվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ վերգետնյա անցման հարևանությամբ բախվել են BMW, Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նրան մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Շուշանիկ Վարդերեսյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Սևյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին. որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը Ոստիկանության ծառայող է, մեկն էլ ՀՀ ՊՆ ծառայող:

https://www.shantnews.am/news/view/1406953.html

942 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն