Tert.am-ը գրում է․
Wildberries և Russ միավորված ընկերությունը կներկայացնի գնումները վերադարձնելու համար QR կոդի մեխանիզմ: Դա թույլ կտա հաճախորդներին ապրանքները վերադարձնել ցանկացած ընդունման կետ, ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Նախկինում պատվերը հնարավոր էր վերադարձնել միայն այն ընդունման կետ, որտեղից ապրանքը ստացվել էր։
Առցանց առևտրի հարթակի հաճախորդների համար QR կոդերի ստեղծման գործիքբ աստիճանաբար է ներդրվելու: Չկա ժամկետ, թե երբ այն հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար: Ընկերությունը հավելել է, որ փոփոխությունները կհեշտացնեն ապրանքների վերադարձի ընթացակարգը, ինչպես նաև կնվազեցնեն հարցումները մշակելու համար պահանջվող ժամանակը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/12/05/wildberries/4216361