Արտակարգ դեպք՝ Երևանում․ «գլխի շրջանում հրա զենային վի րավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 43-ամյա մի կին

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտաշիսյան փողոցի 58 հասցեի բակից։

Նշված վայր ժամանած ոստիկանները, պարեկներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկաններն ու քննիչները տեղի ունեցած դեպքի փաստով որոշ հանգամանքներ պարզել են, սակայն  նախաքննության շահերից ելնելով՝ դրանք հրապարակման ենթակա չեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

1 870 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն