Հարսնացուի հայրը համացանցի աստղ է դարձել այն բանից հետո, երբ նրա տաբատն ընկել է եկեղեցում

Հարսնացուի հայրը մոռացել է վարտիքակալ կրել և «խայտառակվել է» հարսանիքի ժամանակ։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է դստեր TikTok-յան էջում։ ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում բնակվող Սառա Գրունդման-Քոնորսը կիսվել է արարողությունից տեսանյութով, որը նկարահանվել է 2021 թվականին։

«Համոզվեք, որ ձեզ դեպի խորան ուղեկցողը վարտիքակալ է կրում», — մակագրել է նա տեսանյութը: Այսպես, տեղադրված կադրերում երեւում է, թե ինչպես է սպիտակ զգեստ հագած աղջիկը հարազատի ուղեկցությամբ գնում դեպի խորան։ Այդ պահին նրա հոր՝ Լեոնարդ Գրունդմանի տաբատն ընկնում է։ Երբ տղամարդը փորձում է արագ հագնել դրանք, պատահաբար հյուրերին ու լուսանկարչին ցույց է տվել իր սպիտակ ներքնազգեստը։

 

https://mediaroom.am/jamanc/item/50934-2023-12-31-10-00-59.html

1 384 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն