Տրոցենկոն խոպանչու տրամաբանությամբ կթալանի Սյունիքը, իսկ փիառշիկ Արոն ստիպված կլինի սյունեցիներին հետո բացատրել, թե նրանք ինչու էլ ոչ հանք ունեն, ոչ էլ առողջություն

Երրորդ կարգի երկիր համարվող Հայաստանում բնապահպանական խնդիրները գրեթե երբեք լուրջ ուշադրության չեն արժանացել ու հանքարդյունաբերող ընկերությունները փաստացի ինչ ուզել արել են՝ թալանելով Հայաստանի ընդերքը, անիծելով բնության հերը։ Բնապահպանական խնդիրների մասին էլ հանրությունն իմացել է, երբ միանգամից մի ողջ մարզի ջուր թունավորվել է, կամ մահացության դեպքեր են գրանցվել։ Մամուլը մի քանի օր դրա մասին գրել է, ապա ամեն մեկն անցել է իր գործին։
Օրինակ Ողջի գետի թունավորման մեջ մասնագիտացած Զանգեզուրի պնձամոլիբենայինը միանգամից մի քանի շրջանի համար է բնապահպանական առումով աղետ։

Սակայն ընկերությունը դրա մասին ոչ միայն չի անհանգստանում, այլև գլուխ է գովում։ Ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ ծերացած Մարգարյան Արոն օրինակ, որը մի երկու լրատվականի ալկաշ ղեկավարի հետ գործարքի մեջ է մտել, հանցավոր նյութեր է պատվիրում, թե շնորհիվ ԶՊՄԿ-ի Սյունիքում մարդիկ որքան լավ են ապրում՝ ստանալով երկրում ամենաբարձր աշխատավարձերը՝ երևանցիներից էլ առավել, դե իսկ ԶՊՄԿ-ի աշխատակիցներն այս հարցում առհասարակ ռեկորդներ են սահմանում՝ ստանալով աստղաբաշխական եկամուտներ: «…ու միակ բացատրությունն այն է, որ սյունեցիներն աշխատասեր են ու որ Սյունիքում է գտնվում ԶՊՄԿ-ն»,-եզրակացրել է Սյունքիը որպես ծաղկուն մարզ ներկայացրած «փիառշիկը» վերջում:

Բայց իսկապե՞ս ծաղկում է, թե՞ վաղուց թառամել է՝ կանգնելով բնապահպանական մեծագույն աղետի շեմին: Իրականում ԶՊՄԿ-ի՝ բնության համար քայքայիչ գործունեության մասին բավական տևական ժամանակ է, ինչ խոսվում է, բնապահպանները շարունակ թմբկահարում են այն իրական փաստի մասին, որ տնտեսական առավելագույն օգուտի հետևից ընկած՝ ԶՊՄԿ-ի տնօրինությունը, ի դեմս ԶՊՄԿ իրական շահառու հանդիսացած և 2023-ի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասն օտարած Գլեբ Տրոցենկոյի, ուղղակի կեղեքում է ընդերքը։ Օրերս «Tert.am»-ն ուշագրավ տեղեկություններ էր հայտնել Տրոցենկոյի անցյալի մասին՝ տեղեկացնելով, որ իրականում նրա ընկերությունը ցայսօր էլ ՌԴ-ում աշխատում է տխրահռչակ 90-ականների ոճով՝ բիզնեսներ խլելով, անարխիա տարածելով, «բեսպրեդելշիկություն» անելով: Պետք է նկատել, որ ԶՊՄԿ-ն Սյունիքը միշտ է թալանել՝ Տրոցենկոյից առաջ նույնպես:

Բայց կոնկրետ Տրոցենկոն,որ թքած ունի Հայաստանի էլ, հայերի վրա էլ, բնության կեղեքման հարցում բացարձակ գերազանցիկ է. հավասարաչափ արդյունահանման փոխարեն արդյունահանում է հանքաքար միայն «մսոտ» հատվածներից՝ նվազեցնելով իր ծախսերը, միաժամանակ կրճատելով հանքի կյանքը: Անխնա կկորզի, գերշահույթները կդնի գրպանն ու «կթռնի»: Մինչդեռ այսօր առատորեն վարձատրվող սյունեցիների երեխաներն են վաղն իրենց մաշկի վրա կրելու այս ամենի հետևանքները. նման գործելաոճն էականորեն վտանգում է մարզի բնակչութան առողջությունը: Բայց Երևանի կենտրոնում թառած փիառշիկ Արոյի համար շատ հեշտ է հեռվից խոսել սյունեցու աշխատասիրության ու կամքի մասին՝ կոծկելով իրականությունը:

Նկատենք, որ սրա նման մի քանի հոգի էլ Արցախի շրջափակման օրերին Երևանի կենտրոնից հիանում էին արցախահայերի կամքով ու տոկունությամբ՝ անիմաստ «լեզուներին տալով»: Ցավոք, այսպիսին է այսօր Հայատսանը, այսպիսն է այսօր Սյունիքը, այսպիսն է ժողովրդին կոտրող դաժան իրականությունը՝ իրականություն, որ բորոշ է երրորդ կարգի եկրներին՝ անխնա կեղեքվող, թալանվող, նույնիսկ սեփական ընդերքի բարիքները չտնօրինող ու ոչնչի դիմաց օտարներին ամեն ինչ տվող: Այստեղ գրեթե ամեն բան վաճառվում է, իսկ կոնկրետ հանրային «ճիշտ» կարծիքի ձևավորումը զուտ փողի հարց է:

12 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն