Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի

Դեկտեմբերի 28-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33մ/վրկ, լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Իրավաբան.net
767 Views

Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն