Զանգիլան տանող երկաթուղու շինարարությունն արդեն հաջողությամբ ընթանում է և, հավանաբար, կավարտվի հաջորդ տարի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այժմ մենք ամբողջությամբ արդիականացնում ենք Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երկաթուղին։ Հայաստանի տարածքում նույնպես երկաթուղու կառուցում է նախատեսված։ Այսինքն՝ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունն է», – հավելել է պետության ղեկավարը։
Ալիևը հավելել է, որ Բաքուն նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հեղինակն է․ «Մեր դիրքորոշումը միշտ հիմք է հանդիսացել այդ դրույթները մշակելիս։ Այս փաստաթղթի նախաստորագրումը փաստորեն վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատմանը»։
«Դրան զուգահեռ ապահովվել է մեր պատմական տարածաշրջանի՝ Նախիջևանի հետ ցամաքային կապը», – նշել է նա։