28 Apr 2026
MediaTime MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ապրիլի 28-ին և 29-ին գազ չի լինելու․
28.04.2026
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
28.04.2026
Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»
28.04.2026
SUBSCRIBE
MediaTime
Ժամանց

«Հարսնաձորի լեգենդը». «Արմենիա TV»-ի նոր սերիшլը սիրային պшտմություն է՝ «անցյալից եկшծ խնդիրներпվ»

admin
19.08.2025 2 Min Read
1 0

 

 

 

 

«Հարսնաձորի լեգենդը»՝ այսպես է կոչվում «Արմենիա TV»-ի առաջիկա հեռուստասերիալը, որի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 1-ին: Մինչ այդ առաջարկում ենք հետևել բեքսթեյջային կադրերին, ծանոթանալ դերասանական կազմին և սերիալի մասին մանրամասներին, որոնցով NEWS.am STYLE-ի հետ կիսվել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանը:

«Հարսնաձորի լեգենդը» Անահիտ Մխիթարյանի և ռեժիսոր Ելենա Արշակյանի հերթական համագործակցությունն է.

«Սիրային գեղեցիկ պատմություն է, անցյալից եկած խնդիրներով, որոնք անգամ հեռու ապագայում անլուծելի են թվում»,-պատմում է Անահիտը:

IMG_8827.jpeg (2.54 MB)

Ֆիլմի հերոսուհին ծնվել և մեծացել է Սյունյաց աշխարհում,  և մանկուց լսելով Հարսնաձորի լեգենդը՝ ինքն էլ հավատում է սիրո ուժին ու կարևորությանը: Սցենարիստը չցանկաղավ փակագծեր բացել, բայց նշեց՝ սյուժեն այնպես է կառուցված, որ լեգենդը կարևոր տեղ ունի պատմության մեջ:

IMG_8826.jpeg (2.01 MB)

«Ես ու Ելենան որոշում ենք կայացրել, օգտագործելով հեռուստատեսության ուժը, մեր կարողությունների չափով անդրադառնալ Հայաստանին, ցույց տալ գեղեցիկ վայրերը, պատմել լեգենդները, ներառել հին  երգերը  և մեկ անգամ ևս հիշեցնել, թե ինչքան կարևոր է հայրենիքը, ու որ հայրենիքից հեռու պատուհանից բացվող տեսարանը, երբեք այսքան հարազատ չի լինելու»,-հավելում է Անահիտը: Այդպիսի նպատակով էր ստեղծվել նաև «Լեռները կհիշեն» սերիալը: Անահիտի խոսքով՝ դրա նկարահանումներից հետո, մեծացավ հետաքրքրությունը Խուստուփի հանդեպ: «Մինչև այսօր մարդիկ պատմում են, որ մեր եթերից հետո նպատակադրվել ու Խուստուփ են  բարձրացել:  Կարծում եմ՝ սրանից լավ գնահատական լինել չի կարող:

IMG_8828.jpeg (2.04 MB)

IMG_8829.jpeg (1.70 MB)

Հուսով եմ՝ «Հարսնաձորի լեգենդը» ևս դուր կգա հեռուստադիտողին, բայց ես, Ելենան ու մեր ամբողջ  ստեղծագործական խումբը ավելի մեծ հույս ունենք, որ մարդիկ ցանկություն կունենան ևս մեկ անգամ այցելելու մեր հայրենիքի գեղեցիկ վայրերը»,-հավելեց նա:

IMG_8831.jpeg (529 KB)

IMG_8832.jpeg (1.99 MB)

IMG_8834.jpeg (883 KB)

IMG_8833.jpeg (367 KB)

Սյունե Առաքելյան

Share Article

admin

Previous Post

Երևան-Սևան ճանապարհին «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բшխվել ճանապարհի բաժանшրար երկաթե արգելшպատնեշին․ վարորդը տեղում մшհացել է

Next Post

Ցшվալի լուր․ մшհшցել է Սիմոն Սեֆիլյանը

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!