«Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ իրեն Ադրբեջանի քաղաքացի է համարում»․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե օկուպացված Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը իրեն «Ադրբեջանի քաղաքացի» է համարում։

Շիրինովը կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովի և իրավաբանական բաժնի ղեկավար Ռովշան Մամեդովի հետ այցելել է Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։

«Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ իրեն համարում է Ադրբեջանի քաղաքացի։ Նա ասել է, որ թեև ադրբեջաներենից մինչև հազար բառ հասկանում է, սակայն չի կարող ադրբեջաներեն խոսել, քանի որ սովորել է հայալեզու դպրոցում»,- նշել է Շիրինովը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո Բաքուն արցախցի 8 պաշտոնյաների գերեվարեց՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

Դեռ պատերազմից հետո ՀՀ ՄԻՊ-ը հայտարարեց, որ Ադրբեջանի հայ գերիները՝ զինվորականներն ու քաղաքացիական անձինք, համատարած ենթարկվել են համակարգային խոշտանգման:

Իրավաբան.net
50 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն