Զգпւշшցե՛ք. Փпղ, սեր, կորпւստ, մ шհ. Ինչ է պшտրшստել Վիշшպը 12 նշшնների հшմшր. Աստղաբան

Զգուշացեք. Փող, սեր, կորուստ, մ ահ. Ինչ է պատրաստել Վիշապը 12 նշանների համար

hraparak.am-ը գրում է․

Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե աստղակերպի նշաններին ինչ է սպասվոմ 2024 թվականին…

Խոյերի համար բավականին նպաստավոր տարի է սպասվում: Շատ լավ ժամանակաշրջան է հատկապես այն Խոյերի համար, ովքեր ուզում են նոր գործ սկսել կամ ընդունվել համալսարան:

Ցուլերի համար տարին հաջողակ կլինի նոր ընտանիք կազմելու գործում, սակայն նրանց կարող են խոչընդոտել սեփական վախերը: Կարևոր կլինի ճիշտ, հասկանալի և անկեղծ արտահայտվելու ունակությունը:

Երկվորյակները հատկապես տարվա առաջին կեսին կունենան հաղթանակներ: Ստեղծագործական ձեռքբերումների հասնելու համար կպահանջվի մեծ կամք, իսկ ընդհանուր առմամբ տարին խոստանում է շատ լավը լինել:

Խեցգետիններին երջանիկ շրջան է սպասվում. ավելի համարձակ և վստահ կեցվածք: Հաջողություն կբերեն սպիտակ և բաց դեղին գույները:

Առյուծների համար նույնպես մեծ առաջընթաց կլինի հատկապես տան, ֆինանսական վիճակի հետ կապված հարցերում: Տղամարդ Առյուծներին խորհուրդ է տրվում ցուցաբերել ավելի կայունություն, արիություն, իսկ կին Առյուծներին խորհուրդ է տրվում ավելի մոտ լինել իրենց տղամարդկանց:

Կույսերը, եթե փորձեն էմոցիաների մեջ խորասուզվել, ապա պարտությունները միանշանակ են, պետք է մի փոքր կարողանան հաղթահարել իրենց էմոցիաները, ավելի զուսպ մոտենան իրավիճակին, այդպես շատ խնդիրներ կլուծվեն: Հնարավոր է նոր աշխատանքի անցնեն:

Կշեռքների համար տարին բարեհաջող կլինի, պետք է զգոն լինել և ճիշտ օգտագործել ամեն հնարավորություն: Հիանալի տարի կլինի ամուսնության համար: Նրանց գույնը վարդագույնն է:

Կարիճների համար երևի ամենաբարդ տարին է: Մեծ դժվարություններ են սպասվում, որոնց հաղթահարման համար կպահանջվի ահռելի կամք և համբերատարություն, նոր իրավիճակներում արագ կողմնորոշում: Պետք է առողջությանը մեծ ուշադրություն դարձնել:

Աղեղնավորների համար տարվա ընթացքը բարեհաջող կլինի ուղևորությունների, ճանապարհորդությունների համար, կլինեն դրական փոփոխություններ սիրային հարցերում։ Այս նշանի տակ ծնված պաշտոնյաները մեծ բարձունքների կհասնեն:

Այծեղջյուրներների համար յուրահատուկ տարի է նրանով, որ համբերատարությունը պետք է շատ մեծ տեղ զբաղեցնի ամբողջ տարվա ընթացքում, որովհետև դժվարություններ, անախորժություններ են սպասվում և նրանց կթվա, թե երբեք դրանք չեն վերջանա: Սակայն շուտ հաղթահարելի խնդիրներ են, դրա համար նրանք պետք է ավելի ստեղծագործական մոտեցում ունենան և արտահայտեն իրենց մեջի կուտակածը: Բարդություններից լավագույն խուսափելու տարբերակը համբերատարությունն է:

Ջրհոսների համար հաղթահարելի կլինեն առողջական խնդիրները: Մի քանի ամիս ուրախ ու երջանիկ ժամանակահատված կլինի և այդ ընթացքում շատ խնդիրներ կարող են լուծվել: Հաջողություն կբերեն դարձյալ սևը և մուգ շագանակագույնը:

Ձկների համար հաղթանակների տարի է, ավելի ստեղծագործական մոտեցում է պահանջվում: Նրանք, ովքեր զբաղվում են արվեստով, մշակույթով, հիանալի տարի է, որպեսզի կարողանան իրագործել վաղեմի երազանքները: Եթե փորձեն իրենց ամբողջ կյանքը վերանայել, ապա հիանալի հեռանկարներ են սպասվում:

1 641 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն